Կարևոր իրադարձություններ

Լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանի ներդրման արդյունքում կբարձրանա ծառայությունների որակը, կնվազեն՝ ծախսերը, կոռուպցիոն ռիսկերը

29 Հունիս, 2017 15:07
Լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանի ներդրման արդյունքում կբարձրանա ծառայությունների որակը, կնվազեն՝ ծախսերը, կոռուպցիոն ռիսկերը

Գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի նպատակն է պետական մարմինների կողմից լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեության տեսակների գրանցման համար վարվող գրանցամատյանների թվայնացում և միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծում: Արդյունքում՝ բոլոր պետական մարմինները հնարավորություն կունենան միևնույն ծառայությունները մատուցել էլեկտրոնային տարբերակով՝ կիրառելով նույնական չափանիչներ: Կստեղծվի նաև միասնական տեղեկատվական բազա: Հիմնավորման համաձայն՝ օրինագծերի ընդունումը բխում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի 22-րդ կետից: Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը կնպաստի արդյունավետ վարչարարության իրականացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկի նվազեցմանը: Համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կլինի գրանցամատյանից տեղեկությունները տրամադրել նաև էլեկտրոնային տարբերակով, արդյունքում ժամանակատարության և տրամադրված տեղեկատվության հավաստիության խնդիրներ չեն առաջանա: Բացի այդ, հնարավոր կլինի համակարգել լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ տարբեր մարմինների իրավասության ներքո գտնվող տեղեկատվությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին