Կարևոր իրադարձություններ

Դանիական «Saxo Bank»-ը կփակի իր սատմբուլյան ներկայացուցչությունը

29 Հունիս, 2017 15:02
Դանիական «Saxo Bank»-ը կփակի իր սատմբուլյան ներկայացուցչությունը

Ֆինանսական աշխարհում բավական ազդեցիկ դանիական «Saxo Bank» ընկերությունը որոշել է հեռանալ Թուրքիայից: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝  բանկը շուտով կդադարեցնի Թուրքիայում գործող իր մասնաճյուղի գործունեությունը:

«Saxo Bank»-ի ներկայացուցիչ Մատեո Կասինան թեմայի առնչությամբ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Մենք որոշեցինք փակել Ստամբուլի մեր օֆիսը, որպեսզի ավելի լավ կենտրոնանաք տարածաշրջանի մեր հզոր գործընկերների հետ աշխատանքի վրա»:

2012թ.-ից  Թուրքիայում «Saxo Bank»-ը ներկայացնող Saxo Capital Markets» ընկերության գլխավոր տնօրեն Սավաշ Դիվանօղլուն էլ տեղեկացրել է, որ ընկերության գործունեությունը դադարեցնելու և հաճախորդների հետ բոլոր գործարքները ավարտելու կամ այլ կազմակերպություններ տեղափոխելու համար չորսամսյա ժամկետ է սահմանվել:  Այդ ընթացքում ընկերությունը կաշխատի մինիմումի հասցնել հաճախորդներին պատճառված անհարմարությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին