Կարևոր իրադարձություններ

Լարսի անցակետի տակ թունելի կառուցման ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են. նախարար

29 Հունիս, 2017 13:54
Լարսի անցակետի տակ թունելի կառուցման ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են. նախարար

Վրաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ոլորտում ավելի մեծ ներուժ կա, ինչի ուղղությամբ պետք է աշխատել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիայի հետ այս առավոտ հանդիպել ենք, քննարկել այս հարցը։ Մենք տեսնում ենք` ավելի մեծ ներուժ կա, և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Նախարարի հետ շատ կոնկրետ քայլերի շուրջ համաձայնություններ ենք ձեռք բերել, կփորձենք ստեղծել օպերատիվ խումբ, որը կզբաղվի այս հարցերով»։

Հարցին՝ մեր արտադրողների համար այլընտրանքային բեռնափոխադրման ճանապարհն առաջարկվե՞լ է, նախարարն այսպես պատասխանեց.

«Այսօր առավոտյան տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադարձել ենք նաև այդ հարցին, և Գիորգի Գախարիան ներկայացրել է այն ծրագրերը, որոնք իրենք մոտ ժամանակներս իրագործելու են ճանապարհաշինարարության ուղղությամբ: Նա նշեց, որ այդ աշխատանքները սկսվել են Լարսի անցակետի տակ թունելի կառուցման ուղղությամբ, ինչը լայն հնարավորություն կստեղծի, որ մեր բեռնափոխադրումները կախված չլինեն կլիմայական փոփոխություններից»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին