Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը վայելում է մեր և մեր քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան

29 Հունիս, 2017 11:32
Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը վայելում է մեր և մեր քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան

Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը վայելում է մեր և մեր քաղաքական թիմի լիակատար վստահությունը: Այս մասին այսօր կառավարությունում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Վարչապետն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար. «Մեր թիմն իր ծրագրերն իրագործելու է, մենք վճռական ենք տրամադրված»։

Սերժ Սարգսյանը նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններով ՀՀԿ-ն ավարտեց 2017 թվականի ընտրական շրջանը։

«Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Մեր խնդիրն է այդ շրջանն անցնել հնարավորինս անցնցում ու արդյունավետ»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին