Կարևոր իրադարձություններ

«Ելք» խմբակցության կիսաավերակ տարածքում ԱԺ-ն փոքրիկ կոսմետիկ նորոգում է անում. «Հրապարակ»

29 Հունիս, 2017 09:22
«Ելք» խմբակցության կիսաավերակ տարածքում  ԱԺ-ն փոքրիկ կոսմետիկ նորոգում է անում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում թեեւ շարունակվում են 2016-ի բյուջեի կատարողականի քննարկումները հանձնաժողովներում, եւ առաջիկայում էլ 2 արտահերթ է սպասվում՝ մեկը Սեւանից ջրառի, մյուսը՝ 2016-ի բյուջեի կատարողականի հաշվետվության հետ կապված, սակայն շենքում արդեն կիսաարձակուրդային մթնոլորտ է։ Որոշ պատգամավորներ ավարտել են սենյակների նորոգումը, մյուսները բուռն գործընթացի մեջ են։
 
Տեղեկացանք, որ նորոգումները հիմնականում իրականացնում են պատգամավորները՝ անձնական միջոցներով։ Միայն «Ելք» խմբակցության կիսաավերակ տարածքում է ԱԺ-ն, որպես բարի կամքի դրսեւորում ընդդիմության նկատմամբ, փոքրիկ կոսմետիկ նորոգում անում։ Գեներալները՝ Ֆելիքս Ցոլակյանն ու Ալիկ Սարգսյանը, հարեւանությամբ գտնվող իրենց սենյակներն են նորոգում՝ սեփական միջոցներով։ «Գազպրոմ Արմենիան» նորոգել է իր երկարամյա խոսնակ Շուշան Սարդարյանի եւ Արփինե Հովհաննիսյանի սենյակները։ Մարգարիտ Եսայանը նույնպես նորոգում է իր նոր սենյակը»։
 
 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին