Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանն ընտրության առջև է՝ ստորագրե՞լ, թե՞ չստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը. Կրեմլի մեսիջները.«168 ժամ»

29 Հունիս, 2017 08:33
Սերժ Սարգսյանն ընտրության առջև է՝ ստորագրե՞լ, թե՞ չստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը. Կրեմլի մեսիջները.«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ տվյալ դեպքում ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը՝ «Արեւելյան գործընկերությունը» հակառուսական գործիք դարձնելու վերաբերյալ, անգամ ակնարկ չէ, այլ բաց տեքստով հայտարարություն է՝ ուղղված հայկական կողմին, քանի որ Հայաստանը շարունակում է, ինչպես հայտնի է, «կիսվել» Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ, եւ խոսակցություններն այն մասին՝ վերադառնա՞լ դեպի ԵՄ, թե՞ մնալ ռուսական ուղեծրում, հայկական հասարակությունում շարունակվում են։

Իսկ ամենագլխավորն այն է, որ նոյեմբերին սպասվում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, այսինքն՝ Սերժ Սարգսյանը կանգնած է ընտրության առաջ՝ ստորագրե՞լ, թե՞ չստորագրել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը։ Ես կարծում եմ, որ նա ավելի շուտ չի ստորագրի։

Ձեր ակտուալ օրակարգի բովանդակությանը, թե վերջին շրջանում ինչ է քննարկվում Հայաստանում, նույնն է՝ շահավե՞տ է Հայաստանին ԵՏՄ-ում լինելը, թե՞ ոչ։ 2016թ. ՀՀ տնտեսությունը գրեթե 0-ական աճ է ունեցել»,- «168 ժամ»-ին ասել է Ռուսաստանի քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը՝ մեկնաբանելով, թե ում է ուղղված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ «Արեւելյան գործընկերությունը» հակառուսական նախագծի վերածելու ցանկացողներ կան, որ այդ ծրագիրն օգտագործվել է, որպեսզի թիրախային երկրները կեղծ ընտրության առաջ կանգնեցվեն։

Ըստ նրա՝ Ռուսաստանը ցույց է տալիս, որ հարգում է Հայաստանին՝ որպես գործընկեր, համարում է, որ Հայաստանն իրավունք ունի ինքնուրույն իրականացնել իր ներքին ու արտաքին քաղաքականությունը, ունի լիակատար ինքնիշխանությունը, որը Ռուսաստանը ոչ մի դեպքում չի սահմանափակի: «Հասկանալի է, որ Հայաստանը կարող է ստորագրել համաձայնագիրը, եւ, մեծ հաշվով, աշխարհը փուլ չի գա, Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն խզվի, բայց այստեղ կարեւոր է, թե ինչ բնույթ են կրելու այդ հարաբերությունները»,- հայտարարել է նա:

Նա նաեւ հավելել է. «Առայժմ բոլորը հասկանում են, որ ճիշտ չէ Հայաստանի հետ վերջնագրերի լեզվով խոսել, դրա անհրաժեշտությունը չկա, եւ բոլորը փորձում են այս կամ այն կերպ Հայաստանի վրա ազդել: Եվրամիությունը փորձում է ազդել հայկական հասարակական կազմակերպությունների միջոցով, աջակցում է դրանց զարգացմանը, Մոսկվան հիշեցնում է, թե որքանով է Հայաստանի անվտանգությունը կախված Ռուսաստանի հետ ընկերությունից, եւ այլն։ Յուրաքանչյուր կողմը «վերմակը» ձգում է դեպի իրեն, եւ ոչ մի նորություն այստեղ չկա»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին