Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի նախկին և ներկա մարզպետների միջով սև կատու է անցել. «Հրապարակ»

29 Հունիս, 2017 08:12
Գեղարքունիքի նախկին և ներկա մարզպետների միջով սև կատու է անցել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ոչ վաղ անցյալում աննախադեպ ջերմ հարաբերություններ ունեցող Գեղարքունիքի նախկին եւ ներկա մարզպետների միջով սեւ կատու է անցել՝ նրանք գրեթե չեն շփվում միմյանց հետ, քանի որ Ռաֆիկ Գրիգորյանը չի կարողանում մարսել իրեն մարզպետի պաշտոնից խորհրդարան գործուղելը: Նա որտեղ նստում է, «հիշում» է իրեն փոխարինած Բոթոյանին։ Մարզպետարանում էլ ջրի երես են դուրս եկել Գրիգորյանի օրոք թույլ տրված որոշ թերություններ, որոնց մասին էլ նորանշանակն է ամենուր պատմում» :
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին