Կարևոր իրադարձություններ

Լարված են վարչապետի «փիառշչիկների» հարաբերությունները. առիթը բաց չեն թողնում «շեֆի մոտ միմյանց վրա բոչկա գլորելու» համար. «Հրապարակ»

29 Հունիս, 2017 08:00
Լարված են վարչապետի «փիառշչիկների» հարաբերությունները. առիթը բաց չեն թողնում «շեֆի մոտ միմյանց վրա բոչկա գլորելու» համար. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում լուրեր են շրջում, որ լարված են վարչապետի «փիառշչիկների» հարաբերությունները։ Բանն այն է, որ այժմ Կարեն Կարապետյանի շփումը մամուլի հետ ապահովում են նրա նորաթուխ, ոչ այնքան հայտնի խոսնակ Արամ Արարատյանը, հանրային կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Հռիփսիմե Առաքելյանը եւ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Ղազարյանը, ով անտեղյակ է այս ոլորտից։ Առանձնապես լարված հարաբերություններ ունեն Արամ Արարատյանը եւ Հռիփսիմե Առաքելյանը, որոնք առիթը բաց չեն թողնում «շեֆի մոտ միմյանց վրա բոչկա գլորելու» համար։ Այնպես, որ կառավարությունում դա քննարկման առարկա է դարձել։
 
Մյուս գերատեսչությունների խոսնակներն էլ, որոնք չգրված օրենքով ենթարկվում են կառավարության խոսնակներին, հայտնվել են երկու կրակի արանքում, չգիտեն ում ասածով շարժվեն»։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին