Կարևոր իրադարձություններ

Կարեն Ավագյանը 72 միլիոն դրամ փոխառություններ է հայտարարագրել. «Փաստ»

29 Հունիս, 2017 07:50
Կարեն Ավագյանը 72 միլիոն դրամ փոխառություններ է հայտարարագրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրկին Ազգային Ժողովի պատգամավոր դարձած Կարեն Ավագյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը, ըստ որի՝ նա ավելի քան 72 միլիոն դրամ է որպես փոխառություններ հանձնել:

Մասնավորապես Ավագյանի փոխառությունները կազմել են 72 միլիոն 725 հազար 170 դրամ, դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 20 միլիոն 170 հազար դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար:

Տարեսկզբից մինչև մայիսի վերջ ընկած ժամանակահատվածում էլ Կարեն Ավագյանի համար եկամտի աղբյուր են հանդիսացել 1 միլիոն 920 հազար և 120 հազար դրամ աշխատավարձերը, 1 միլիոն դրամ և 10 հազար եվրո ստացված փոխառությունները՝ վարկերը, և ևս 500 հազար դրամ գումար, որը նշված է որպես այլ եկամուտ:


Գագիկ Բեգլարյանի նորընտիր պատգամավոր եղբայրը 4 հատ բազմաբնակարան շենք ունի

Հակոբ Բեգլարյանը, ով ՀՀԿ մեծամասնական կարգով այս տարվա ապրիլին պատգամավոր է ընտրվել Երևանի թիվ 4 ընտրատարածքից, երկու ավտոմեքենա ունի՝ «BMW X5 4.4 I» և «LEXUS LS 460»: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Հակոբ Բեգլարյանը նաև բաժնետոմսեր ունի երկու տարբեր ընկերություններում, համապատասխանաբար՝ 19 միլիոն 231 հազար և 40 հազար դրամի չափով: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 37 միլիոն դրամ, 72 հազար եվրո և 100 հազար ամերիկյան դոլար, եկամուտները՝ 2 միլիոն 120 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:

Որպես անշարժ գույք Բեգլարյանը հայտարարագրել է 9 անշարժ գույք՝ երկուական բնակարան և հողամաս, թվով 3 բազմաբնակարան բնակելի շենքի տարածք, մեկ բազմաբնակարան բնակելի շենք և մեկ հողին ամրակայված այլ անշարժ գույք:

Հիշեցնենք, որ Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանը մի քանի տարի առաջ ազատվել էր Գնումների պետական գործակալության պետի պաշտոնից չարաշահումների՝ մասնավորապես պետական միջոցների՝ 230 միլիոն դրամը վատնելու համար:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին