Կարևոր իրադարձություններ

Արայիկ Խանդոյանը դատարանի նկուղում ծեծի է ենթարկվել. աչքերի տակ սևացած է. փաստաբան

28 Հունիս, 2017 23:35
Արայիկ Խանդոյանը դատարանի նկուղում ծեծի է ենթարկվել. աչքերի տակ սևացած է. փաստաբան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը ծեծի է ենթարկվել: Նա մարմնի տարբեր մասերում կապտուկների հետքեր ունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Խանդոյանի փաստաբան Արա Կարագոզյանը:

«Այսօր Ավան և Նոր Նորքի դատարանում, նկուղային հարկում ծեծի է ենթարկվել նաև Արայիկ Խանդոյանը, աչքերի տակ այս պահին սևացած է, կան նաև այլ կապտուկներ»,-գրել է փաստաբանը։

 

Լրահոս

Դիտել ավելին