Կարևոր իրադարձություններ

Մերկելը կողմ է ԵՄ-ԱՄՆ ազատ առևտրի մասին համաձայնագրի հարցով բանակցությունների վերսկսմանը

28 Հունիս, 2017 12:07
Մերկելը կողմ է ԵՄ-ԱՄՆ ազատ առևտրի մասին համաձայնագրի հարցով բանակցությունների վերսկսմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կողմ է Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի հարցով բանակցությունների վերսկսմանը: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։

«Կողմ եմ այն բանին, որ նորից սկսենք բանակցություններն ազատ առևտրի մասին նման համաձայնագրի կնքման շուրջ: Այդպիսով կլուծենք մեր միջև շատ խնդիրներ»,- ասել է նա Քրիստոնեա-դեմոկրատական միության տնտեսական խորհրդում ելույթի ժամանակ:

Մերկելի խոսքով՝ միայն կառուցվածքային բանակցությունները կարող են լուծել շատ խնդիրներ առևտրում և հարցեր Եվրամիության ու ԱՄՆ-ի միջև։

 

 

Լրահոս

Դիտել ավելին