Կարևոր իրադարձություններ

3 առանձնատուն, 4 հողամաս, 5 մեքենա. եկամուտը՝ աշխատավարձն է. ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»

28 Հունիս, 2017 10:18
3 առանձնատուն, 4 հողամաս, 5 մեքենա. եկամուտը՝ աշխատավարձն է. ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Ավետ Սարգսյանը, որը Սիսիանի քաղաքապետի եղբայրն է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնա­ժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարա­րագիրը: Պարզվում է, որ նորընտիր պատգամավորը պատկառելի ունեցվածքի տեր է: 2004 թվականից մինչև 2017 թվականը «Հիդրո» ՍՊն-ն ղեկավարած Ավետ Սարգսյանը հայտարարագրել է 3 հատ առանձնատուն, 3 հատ հասարակական նշանակու­թյան շինություն, 4 հատ էլ հողամաս: Որպես շարժական գույք նա իր հայտարարագրում նշել է, որ ունի 3 հատ մարդատար ավտո­մեքենա (LEXUS GX, TOYOTA FORTUNER և GAZ 24) և 2 հատ բեռնատար (Kamaz եւ UAZ): Բացի վերը նշված շարժական և ան­շարժ գույքից, Ավետ Սարգսյանը հայտարարագրում նշել է, որ ու­նի նաև մեկ՝ 8 միլիոն դրամը գերազանցող բնակելի տուն: ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարագրել է 1.1 մլն դրամ և 2 հա­զար 600 դոլար: Որպես եկամուտի աղբյուր նա նշել է աշխատա­վարձը, որը պաշտոնը ստանձնելու պահին կազմել է մոտ կես միլիոն դրամ: Ավետ Սարգսյանը Սիսիան քաղաքից է, 2000թ. ՀՀԿ անդամ է: Սարգսյանը 4 հազարից մի փոքր ավելի ձայն էր ստացել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին