Կարևոր իրադարձություններ

Ոչ էմոցիա, ոչ էքսպրեսիա, ոչ «դրայվ». ինչո՞ւ ընդդիմությունը չի ցանկանում «բոչկա» գլորել իշխանության ուղղությամբ. «Իրավունք»

28 Հունիս, 2017 09:59
Ոչ էմոցիա, ոչ էքսպրեսիա, ոչ «դրայվ». ինչո՞ւ ընդդիմությունը չի ցանկանում «բոչկա» գլորել իշխանության ուղղությամբ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Բյուջեի կատարողականի քննարկումներն ԱԺ-ում գրեթե միշտ թեժ են եղել: Ընդդիմությունն իր սուր հարցադրումներով փորձել է դրանք աժիոտաժային դարձնել: Բայց արի ու տես որ, 2016-ի բյուջեն բավական «անհետաքրքիր» է: Ոչ էմոցիա, ոչ էքսպրեսիա, անգամ վարչապետի լակոնիկ խոսքում դրայվ չկա: Մերթընդմերթ ՀՀԿ-ական պատգամավորներն են որոշ հարցեր ուղղում նախարարներին, իսկ ահա ՀՅԴ-ից ձայն-ծպտուն չկա:

Դրայվի պակասի պատճառը, ըստ պատգամավորների, այն է, որ 2016-ի բյուջեի «տերն ու տիրակալը» նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նախորդ կառավարությունն է: Այդ պատճառով ընդդիմությունը, կարծես թե, չի ցանկանում «բոչկա» գլորել Հովիկ Աբրահամյանի վրա, հատկապես Աբրահամյանի հետ խնամիական կապերով հուր-հավիտյան կապված «Ծառուկյան» դաշինքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին