Կարևոր իրադարձություններ

Սանչեսը կդառնա Արսենալի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

13 Հոկտեմբեր, 2015 13:49
Սանչեսը կդառնա Արսենալի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Լոնդոնի «Արսենալը» նոր պայմանագիր է առաջարկում թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսին:

Ինչպես հայտնում է «Daily Mail»-ը, պայմանագիրը ստորագրելու դեպքում չիլիացին կդառնա «զինագործների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Հարկ է ընդգծել, որ ներկա դրությամբ Սանչեսը վաստակում է շաբաթական 130 հազար ֆունտ ստերլինգ. նրանից շատ վաստակում է միայն Մեսութ Օզիլը՝ 140 հազար:

Պարբերականը հաղորդում է նաև, որ պայմանագիր է առաջարկվելու նաև Մեսութ Օզիլին. վերջինիս աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ կետ է լինելու:

 

Լրահոս

Դիտել ավելին