Կարևոր իրադարձություններ

Քաթարի ճգնաժամը նոր էջ կբացի թուրք-քաթարական հարաբերություններում. շեյխ

27 Հունիս, 2017 16:41
Քաթարի ճգնաժամը նոր էջ կբացի թուրք-քաթարական հարաբերություններում. շեյխ

Քաթարում, Սաուդիան Արաբիայում, Քուվեյթում և Իրաքում բնակվող Շամմար աշիրեթի կատարյան հատվածի առաջնորդ շեյխ Նավաֆ Համուդ Ալմաղամեսը կարծում է, որ Թուրքիան դառնալու է Քաթարի ամենամոտ բարեկամ երկիրը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթը, Շամմար աշիրեթի առաջնորդը համոզված է, որ Քաթարի շուրջ ստեղծված ճգնաժամը նոր էջ է բացելու թուրք-կատարական հարաբերություններում:

Ըստ շեյխի` Ծոցի երկրների կողմից Քաթարը շրջափակելու որոշումը նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում:

«Քաթարը արդեն գիտի, թե ովքեր են իր կողքին, իսկ ովքեր՝ իր դեմ: Այժմ Քաթարը ստիպված է նոր ճանապարհ ընտրել և այդ ճանապարհին Թուրքիան այն երկրին է, որի հետ ամենասերտ հարաբերությունները կկառուցի»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին