Կարևոր իրադարձություններ

Սիրիան նոր քիմիական հարձակման է նախապատրաստվում. Սպիտակ տուն

27 Հունիս, 2017 10:40
Սիրիան նոր քիմիական հարձակման է նախապատրաստվում. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, որ Սիրիան նոր քիմիական հարձակման է նախապատրաստվում, որը կարող է պատճառ դառնալ խաղաղ բնակիչների մահվան: Այս մասին հայտնում է Fox News-ը:

«Միացյալ Նահանգները պարզել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը  հերթական քիմիական հարձակումն է նախապատրաստում: Դրա հետևանքով խաղաղ բնակիչներ կզոհվեն` այդ թվում նաև անմեղ երեխաներ: Նախապատրաստական աշխատանքները հիշեցնում են 2017թ. ապրիլի 4-ին Ասադի ռեժիմի իրականացրած հարձակմանը նախորդած գործողություններին»,- ասել է Սփայսերը:

Աղբյուրի փոխանցմամբ` մամուլի քարտուղարը հավելել է, որ ևս մի քիմիական հարձակում իրագործելու դեպքում Ասադն ու իր բանակը պատասխան են տալու:

 

Լրահոս

Դիտել ավելին