Կարևոր իրադարձություններ

Թրամփի օրոք տարբեր երկրների կարծիքն ԱՄՆ-ի մասին փոխվել է դեպի վատը. Pew Research Center

27 Հունիս, 2017 10:32
Թրամփի օրոք տարբեր երկրների կարծիքն ԱՄՆ-ի մասին փոխվել է դեպի վատը. Pew Research Center

Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո տարբեր երկրների կարծիքն ԱՄՆ-ի մասին փոխվել է դեպի վատը: Այսպիսի եզրակացության են եկել Pew Research Center հետազոտական կենտրոնի մասնագետները` 37 երկրում հետազոտություն անցկացնելուց հետո:

Հետազոտության արդյուքներով` Թրամփի կառավարման օրոք ԱՄՆ վարկանիշն ընկել է գրեթե բոլոր եվրոպական երկրներում, Ասիայում և այլ պետություններում: Այս ցանկում ներառված չեն միայն Ռուսաստանն ու Իսրայելը:

Նշվում է, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք հետազոտությունների մասնակիցների 64%-ի կարծիքը դրական էր ԱՄՆ-ի մասին: Սակայն Թրամփի կառավարման 5 ամսվա ընթացքում այդ ցուցանիշը կրճատվել է շուրջ 3 անգամ՝ հասնելով 22%-ի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին