Կարևոր իրադարձություններ

Սեյրան Օհանյան. Ավելորդ եմ համարում չափից ավելի լարված պահելը հասարակությանը, թե առաջին գծում իրա­վիճակը վատ է. «Ժողովուրդ»

27 Հունիս, 2017 10:11
Սեյրան Օհանյան. Ավելորդ եմ համարում չափից ավելի լարված պահելը հասարակությանը, թե առաջին գծում իրա­վիճակը վատ է. «Ժողովուրդ»

«ՀՀ պաշտպանության նախկին նախա­րար Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, թե բանակի ղեկա­վարությունը գիտի՝ որոնք են այն կան­խարգելիչ միջոցառումները, որոնք որ պետք է Ադրբեջանին ստիպեն հանգիստ մնալ: Նա դեմ արտահայտվեց այս կամ այն գրավելու կոչեր պարունակող հայ­տարարություններին՝ մտահոգիչ համա­րելով այն, որ նման հայտարարություն­ներ հնչում են նաև պատերազմին մաս­նակցած անձանց կողմից:

 

-Պարոն Օհանյան, վերջին շրջանում ԼՂ հակամարտության շուրջ տիրող գործընթացներում կարծես թե փոփոխություն ենք տեսնում: Մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարու­թյուններում նաև հասցեականություն ենք նկատում: Ինչի՞ հետևանք եք համարում այս ամենը, և ինչ սպասել առաջիկայում:

 

-Գիտենք, որ մեր հակառակորդները չեն ուզում համապատասխան գործուն մեխանիզմներ ձևավորել՝ առաջին հերթին վս­տահության մեխանիզմներ՝ առաջընթաց ունենալու համար: Բանակցային գործըն­թացի շարունակականության հիմքում պետք է, անկասկած, լինի վստահության մե­խանիզմների ձևավորումը, որը որ ադրբե­ջանցիները մերժում են: Այս պարագայում ՀՀ-ի, Արցախի և բանակի հզորացումն ամենակարևոր գործողություններից մեկն է: Բանակին և անվտանգությանը վերաբե­րող մասով պետք է ասեմ, որ ավելորդ եմ համարում չափից ավելի լարված պահելը հասարակությանը, թե առաջին գծում իրա­վիճակը վատ է, հակառակորդը կրակում է: Բանակի ներքին խնդիրներին բանակի ղե­կավարությունը, հրամանատարությունը, զինվորները քաջ տիրապետում են, և այ­սօր ես դեմ եմ այն տարբեր տիպի մեկնաբանություններին, քննարկումներին և նաև տարբեր առաջարկություններին, մանա­վանդ՝ պատերազմին չմասնակցած և նաև ավելի վատ, որ մասնակցած մարդիկ տար­բեր հայտարարություններ են անում, որոնց մեջ նաև որոշակի գաղտնիության տարրեր կան՝ այս կգրավենք, այն կգրավենք, պետք է հանգիստ թողնել բանակը: Բանակի ղե­կավարությունը գիտի, թե ինչ է նշանակում պաշպանություն, որոնք են այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք որ պետք է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին