Կարևոր իրադարձություններ

Ռուսաց լեզվի միասնական քննություններից գրանցվել են շատ ցածր արդյունքներ. անբավարար է ստացել 27 տոկոսը. «Հայկական ժամանակ»

27 Հունիս, 2017 10:05
Ռուսաց լեզվի միասնական քննություններից գրանցվել են շատ ցածր արդյունքներ. անբավարար է ստացել 27 տոկոսը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ռուսաց լեզվի միասնական քննություններից գրանցվել են շատ ցածր արդյունքներ: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանի տեղեկացմամբ, այս առարկայից մի­ջին միավորը կազմել է 10.29, անբավարար գնահատական է ստացել քննություն հանձնածների 27 տոկոսը, 20 միավոր վաս­տակել է ընդամենը 4 դիմորդ կամ միասնական քննության մաս­նակիցների 0.8 տոկոսը: ԳԹԿ տնօրենը, անդրադառնալով այս պատկերին, նկատեց, որ նախորդ տարի, օրինակ, անբավարար գնահատականները շատ ավելի մեծ թիվ էին կազմում՝ 30 տո­կոս: Առկա իրավիճակը նա երկու հանգամանքով է պատճառա­բանում: Նախ, ինչպես ֆիզիկայի, այնպես էլ ռուսաց լեզվի միասնական քննություն հանձնողների մեջ մեծ թիվ են կազմում ռազ­մական ուսումնական հաստատությունների դիմորդները, որոնց այդ հաստատություններ ընդունելու համար անհրաժեշտ չէ ան­ցողիկ միավոր ստանալ, և կարող են բավարար լինել նաև շատ ավելի ցածր գնահատականները:

 

Երկրորդ պատճառն, ըստ Իս­պիրյանի, այն է, որ ռուսաց լեզուն, ի տարբերություն մյուս օտար լեզուների, ավելի բարդ է, և քննության ժամանակ երեխաներին ծրագրային առումով ներկայացվող պահանջներն ավելին են, քան այլ լեզուների դեպքում: Հիշեցնենք, որ ռուսաց լեզու առար­կայով եզրափակվել է միասնական քննությունների առաջին հիմնական փուլը: Երկրորդ փուլը կանցկացվի հուլիսին»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին