Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Գերագույն դատարանը կքննի Թրամփի միգրացիոն հրամանագրի վերաբերյալ գործը

27 Հունիս, 2017 10:07
ԱՄՆ Գերագույն դատարանը կքննի Թրամփի միգրացիոն հրամանագրի վերաբերյալ գործը

Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը կքննի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի վերաբերյալ գործը: Այս մասին նշվում է դատարանի հայտարարության մեջ:

Գործի քննության ժամանակ կդադարեցվի ստորին դատարանների որոշումների մեծ մասը, որոնք արգելափակում են փաստաթղթի ազդեցությունը: 

«Մենք բավարարել ենք ստորին ատյանի դատարանի միջնորդությունը գործի քննության վերաբերյալ», - ասվում է դատարանի որոշման մեջ:

Հաղորդվում է, որ դատավորները միգրացիոն հրամանագրի դրույթներն ուժի մեջ մտցնելու մասնակի իրավունք են տվել վարչակազմին, քանի դեռ գործի քննությունն ընթացքի մեջ է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին