Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ. գաղտնալսող սարքով արձանագրել են, թե ինչպես է դատավորը գումարը կիսում նախագահի հետ. «Ժողովուրդ»

27 Հունիս, 2017 09:54
Նոր մանրամասներ. գաղտնալսող սարքով արձանագրել են, թե ինչպես է դատավորը գումարը կիսում նախագահի հետ. «Ժողովուրդ»

Վերջերս մեծ աղմուկ հանեց Գեղարքունիքի մարզի մարզային դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, մարզի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի եւ նույն դատարա­նի դատավորի՝ Վանիկ Վարդանյանի կողմից կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Բարձրաստիճան պաշտոնյաներն այս գործի շրջանակներում ձերբակալվել են ու հիմա գտնվում են կալանքի տակ:

Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործը բացահայտելու համար իրավապահները լայնա­ծավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել, մասնավորապես գաղտնալսող եւ տեսանկարահանող սարքեր են տեղագրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախա­գահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում ու այդպես հետեւել այնտեղ անցուդարձին, արձանագրել, թե ինչ­պես է դատավոր Վանիկ Վարդանյանը գումարը կիսում նրա հետ:

Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ այս գոր­ծը քննող ՀՔԾ-ն դեռ որեւէ անհերքելի փաստ, տեսանյութ չի հրապարակել, որը կարող էր վստահություն ներշն­չել հասարակության մոտ, որ իսկապես դատավորները կաշառք են վերցրել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին