Կարևոր իրադարձություններ

Տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության երկրորդ նիստը. մի շարք հարցեր կորոշվեն. «Հրապարակ»

27 Հունիս, 2017 09:01
Տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության երկրորդ նիստը. մի շարք հարցեր կորոշվեն. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Հինգշաբթի օրը տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության երկրորդ նիստը, այն կարելի է առաջինը համարել, որի ընթացքում մի շարք հարցեր պետք է որոշվեն։ Վարչությունը կընտրի մամլո խոսնակ: Թեկնածուները մի քանիսն են, այդ թվում՝ նորընտիր վարչության նոր անդամ Գեւորգ Ղահրամանյանը։
 
Հիշեցնենք, որ դեռեւս խոսնակը Դավիթ Սանասարյանն է, ով այժմ ուսանում է ԱՄՆ-ում, բայց շուտով կվերադառնա։ Սակայն Սանասարյանն ԱԺ ընտրությունների նախաշեմին Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Օհանյան-Օսկանյան զույգի հետ համագործակցությանը դեմ արտահայտվեց եւ համագումարի ժամանակ էլ չվերընտրվեց վարչության անդամ։ Հինգշաբթի կուսակցությունը կքննարկի նաեւ առաջիկա գործողությունների ծրագիրը եւ հանդիպումներ կսկսի խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ՝ խոշոր պլատֆորմ ձեւավորելու նպատակով, որի առանցքում կդրվի 2018-ի իշխանափոխության հարցը»։
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին