Կարևոր իրադարձություններ

Արցախում հունիսի 16-ին վիրավորված զինծառայող Յուրի Զաքարյանին միացված արհեստական շնչառության ապարատն անջատել են. գիտակցության է եկել շաբաթ օրը. «Հրապարակ»

27 Հունիս, 2017 08:33
Արցախում հունիսի 16-ին վիրավորված զինծառայող Յուրի Զաքարյանին միացված արհեստական շնչառության ապարատն անջատել են. գիտակցության է եկել շաբաթ օրը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Արցախում հունիսի 16-ին վիրավորված եւ ուղղաթիռով Երեւան՝ Մուրացանի հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանին միացված արհեստական շնչառության ապարատն անջատել են: Նա մեկ շաբաթից ավելի գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, գրեթե անհույս, գիտակցության է եկել շաբաթ օրը։ Յուրին կշարունակի մնալ բժիշկների հսկողության ներքո, եւ առաջիկա օրերին պարզ կդառնա՝ կենթարկվի՞ վիրահատության, թե՞ ոչ։ Զինվորն ստացել էր գլխի հրազենային թափանցող վիրավորում»։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին