Կարևոր իրադարձություններ

Կառավարությունն արտոնություն է տվել էներգետիկայի նախարարի հիմնադրած ընկերությանը. «Փաստ»

27 Հունիս, 2017 08:24
Կառավարությունն արտոնություն է տվել էներգետիկայի նախարարի հիմնադրած ընկերությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չնայած ՀՀ կառավարությունը մերժում է յուրայինների բիզնես հովանավորչությունը, սակայն կառավարության նախորդ նիստում տեղի է ունեցել մեկ ուշագրավ իրադարձություն:

Կառավարությունը որոշել է մաքսատուրքից ազատել «Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ–ԷՄ–ՋԻ)»–ի կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները: Ըստ հիմնավորման՝ «գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից»:

«Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ–ԷՄ–ՋԻ)» ընկերությունը չնայած գրանցված է Երեւանի Սայաթ–Նովա հասցեում, հողատարածք ունի Հրազդան քաղաքում, որտեղ էլ հիմնել է արեւային էներգիայի արտադրությունը: Ուշագրավն այն է, որ այս ընկերությունը հիմնադրել է էներգետիկայի ներկա նախարար Աշոտ Լեւոնի Մանուկյանը: Այս մասին տեղեկանում ենք պետռեգիստրի կայքից: Ըստ կայքի՝ Աշոտ Մանուկյանի մասնակցությունը դադարեցված է իր հիմնադրած ընկերությունում:

Քանի որ մաքսատուրքից ազատված ընկերությունը հենց էներգետիկայի ոլորտում է գործում եւ կարող է լինել շահերի բախում, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի խոսնակ Վասակ Թարփոշյանից «Փաստը» հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է ընկերությունը փոխանցվել է Աշոտ Մանուկյանի հարազատներին կամ այժմ նախարարն ունի՞ բաժնետոմսեր այդ ընկերությունում կամ որեւէ այլ առնչություն: Մամուլի խոսնակը խոստացավ պատասխանել մեր հարցմանը, սակայն երեկ չկարողացավ պատասխանել՝ խոստանալով պատասխանն ուղարկել ավելի ուշ»:

 

Շարունաությունը՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին