Կարևոր իրադարձություններ

Որոշ նորեկներ դեռ լավ չեն յուրացրել ՀՀԿ-ի կանոնը. «Միկմետալի» Միշայի որդին, դեմ քվեարկեց Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքին. «Հրապարակ»

27 Հունիս, 2017 08:03
Որոշ նորեկներ դեռ լավ չեն յուրացրել ՀՀԿ-ի կանոնը.  «Միկմետալի» Միշայի որդին, դեմ քվեարկեց Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Ավանդույթի համաձայն, ՀՀԿ խմբակցությունում հազվադեպ են լինում մեծամասնությունից տարանջատվողներ՝ թիմի դիրքորոշումից շեղվելը, այլ կերպ քվեարկելն այստեղ արգելված են։ Սակայն որոշ նորեկներ, հավանաբար, դեռ լավ չեն յուրացրել այս կանոնը՝ ԱԺ առաջին իսկ նիստում Վահան Հարությունյանը, Սերժ Սարգսյանի ընկերոջ՝ «Միկմետալի» Միշայի որդին, դեմ քվեարկեց Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքին, քանի որ առաջարկներ էր արել, որոնք չէին ընդունվել: «Չի՞ արժանացել արդյոք կուսակցության նախատինքին՝ չենթարկվելով չգրված օրենքներին, թե՞ ինքն արտոնյալ է, եւ իրեն ամեն ինչ կարելի է» մեր լրագրողի հարցին ի պատասխան, Վահան Հարությունյանը նախ զարմացել է, թե նման կարգեր ՀՀԿ-ում գոյություն չունեն։ «Իսկ որտե՞ղ է նման բան գրված, կներեք»։ Ապա վստահեցրել է, որ իր քվեարկությունը խնդրո առարկա չի դարձել: Նորաթուխ պատգամավորն ասել է նաեւ, որ ակտիվ պատգամավոր է լինելու, տնտեսական նախագծեր է ներկայացնելու, սակայն չի մանրամասնել, թե ինչ նախագծեր: «Նախագահի մտերիմը լինելուց բացի, էլ ո՞ր արժանիքի համար են իրեն ընդգրկել ՀՀԿ ցուցակում» հարցին էլ ընդհանրապես չի պատասխանել»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին