Կարևոր իրադարձություններ

Մարտուն Գրիգորյան. «Փոխնախարար դառնալու հույս չեմ էլ փայփայել». «Փաստ»

27 Հունիս, 2017 07:20
Մարտուն Գրիգորյան. «Փոխնախարար դառնալու հույս չեմ էլ փայփայել». «Փաստ»

Նախկին ԲՀԿ–ական, խորհրդարանի վերջին ընտրություններում ՀՀԿ–ից առաջադրված ռեյտինգային թեկնածու Մարտուն Գրիգորյանը, ով այս ընտրություններում պատգամավոր չդարձավ, «Փաստի» հետ զրույցում ասաց, որ իր «երազանքը չի եղել փոխնախարար աշխատել»:

Հիշեցնենք, որ ընտրություններից հետո մամուլում տեղեկություն շրջանառվեց, թե որպես փոխհատուցում պատգամավոր չդարձած Մարտուն Գրիգորյանը նշանակվելու է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար:

Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը Մարտուն Գրիգորյանի հետ:

– Ընտրություններից հետո Դուք հեռացաք քաղաքական տեսադաշտից: Հիմա ինչո՞վ եք զբաղվում և ի՞նչ ծրագրեր ունեք: Ասվում էր, որ պիտի փոխնախարար նշանակվեիք, բայց փաստորեն չնշանակվեցիք:

– Ընտրություններից հետո քաղաքականությունից չեմ հեռացել, Շիրակի մարզում, Գյումրի քաղաքում ինչ միջոցառումներ որ լինում են, մասնակցում եմ: Իմ քաղաքական թիմն էս պահին մի փոքր հանգստանում է, սեպտեմբերից ամբողջ թափով լծվելու ենք գործի, բավականին լուրջ գործեր ունենք, տարբեր ծրագրեր, սեպտեմբերից կերևա: «Հանուն Գյումրու և գյումրեցիների» ՀԿ–ն գործում է, որի ղեկավարը ես եմ և Գյումրու երկրորդական փողոցների ծրագիրը հենց էդ ՀԿ–ով ենք անում: Մի քանի օր հետո էլի աշխատանքը շարունակելու ենք:

– «Լույս» հիմնադրամի հետ փողոցաշինության Ձեր ծրագրերը շարունակվո՞ւմ են:

– Ֆինանսավորումը կա, աշխատանքների այդ փուլը դեռ չի ավարտվել: Անցյալ տարի եղանակային պայմաններից ելնելով չկարողացանք ավարտել: Մի քանի օրից նորից սկսելու ենք աշխատանքները:

– Հիմա փաստորեն բիզնեսո՞վ եք զբաղվում:

– Դե, էս պահին, հա:

– Իսկ տխրեցի՞ք, որ փոխնախարար նշանակվելու հույսը չիրականացավ:

– Ճիշտն ասած՝ ես փոխնախարար դառնալու հույս չեմ էլ փայփայել: Էդպես հույս չեմ ունեցել փոխնախարար լինելու: Իմ երազանքը չի եղել փոխնախարար աշխատել:

– Բայց եթե նշանակեին, կաշխատեիք չէ՞:

– Էս պահին ճիշտն ասած չեմ էլ կարող ասել՝ կուզենայի, թե չէի ուզենա: Նման առաջարկ չի եղել:

– Հիմա առնչություն ունե՞ք ՀՀԿ–ի հետ, քանի որ չընտրվեցիք:

– Դա ի՞նչ կապ ունի: Իհարկե ունեմ, ի՞նչն է փոխվել, որ առնչություն չունենամ:

– Իսկ Գյումրուց ընտրված պատգամավորների գործունեությունն ինչպե՞ս կգնահատեք, օրինակ, Վարդան Ղուկասյանի, ՀՀԿ պատգամավորների:

– Էս պահի դրությամբ պատգամավորներն ի՞նչ են անում, որ գնահատական տամ: Կաշխատեն, կտեսնենք, գնահատականը կտանք աշխատանքների: Համ էլ ժողովուրդը պիտի գնահատական տա, ես չէ, որ պիտի գնահատական տամ:

– Պարոն Գրիգորյան, ի վերջո, եզրակացություն արե՞լ եք՝ ինչու պարտվեցիք այս անգամ, նաև ասվում է ՀՀԿ–ում էլ են իրարից ձայներ խլել:

– Էդ առումով ես մի քանի անգամ ասել եմ, որ մի քանի հանգամանք կար: Տեխնիկական մի քանի պատճառ կար, նաև էն հանգամանքը, որ երկար տարիներ եղել եմ ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ: Մինչև վերջ ունեինք էն խնդիրը, որ մարդիկ ինձ ընկալում էին որպես ԲՀԿ թեկնածու: Մի քանի նմանատիպ հանգամանքներ:

 

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին