Կարևոր իրադարձություններ

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող էր խառնվել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին. Սպիտակ տուն

27 Հունիս, 2017 00:32
Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող էր խառնվել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և «պոտենցիալ այլ երկրներ» կարող էին խառնվել ԱՄՆ նախագահական ընտրությունների մեջ: Այս մասին բրիֆինգի ընթացքում հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը:

«Ռուսաստանը և պոտենցիալ այլ երկրներ կարող էին ներգրավված լինել», - ասել է Սփայսերը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Հայտնի է, որ ԱՄՆ-ը մեղադրում է Ռուսաստանը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության տվյալների բազան ջարդելու մեջ ներգրավված լինելու և 2016 թվականին տեղեկությունները WikiLeaks ռեսուրսին հանձնելու համար: Նախագահական ընտրություններում պարտված դեմոկրատները հայտնել են, որ նամակների հրապարակումը կարող էր բերել Հիլարի Քլինթոնի պարտությանը և Թրամփի հաղթանակին: ԱՄՆ իշխանությունները չեն տրամադրել պաշտոնական հետաքննության արդյունքները:

Ռուսաստանը բազմիցս հերքել է ամերիկյան հատուկ ծառայությունների մեղադրանքներն ԱՄՆ-ի ընտրությունների վրա ազդեցություն գործելու փորձերի վերաբերյալ, իսկ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «ամբողջույթամբ անհիմն» է անվանել այդ մեղադրանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին