Կարևոր իրադարձություններ

Ագրամունտն Ադրբեջանի շահերի մասնավոր սպասարկու է. Միքայել Մելքումյան

26 Հունիս, 2017 23:42
Ագրամունտն Ադրբեջանի շահերի մասնավոր սպասարկու է. Միքայել Մելքումյան

Այսօր ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն իր ելույթի ժամանակ մեղադրեց Պեդրո Ագրամունտին Ադրբեջանի հակաժողովրդական քաղաքականությանը քաջալերելու մեջ:

«Պեդրո Ագրամունտի նման քաղաքական գործիչները քաջալերում են Ադրբեջանի կառավարությանն իրականացնել հակաժողովրդավարական քաղաքականություն, որի հետևանքով Ադրբեջանը շարունակում է ձախողել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հետ կապված բոլոր համաձայնությունները: Ինչպես կարող է պատահել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նման կառույցում մենք ունենանք այսպիսի երևույթ, ինչպիսին Պեդրո Ագրամունտն է», – հայտարարել է նա:

«Ակնհայտ է, որ Ագրամունտն անընդունակ է ապահովելու կազմակերպության անդամների միջև հավասարակշռությունը իր մասնավոր գործունեության միջոցով, ով սպասարկում է միայն Ադրբեջանի կառավարության շահերը: Այսպիսով Ագրամունտն Ադրբեջանի շահերի մասնավոր սպասարկու է»,-ասել է Մելքումյանը:

«Իմ եզրակացությունը միակն է. Ագրամունտը պետք է թողնի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը և հեռանա» , – իր ելույթը եզրափակել է Մելքումյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին