Կարևոր իրադարձություններ

Երևանում Priora-ն բախվել է մայթի եզրաքարերին և երկաթե սյուներին. կան վիրավորներ

26 Հունիս, 2017 21:37
Երևանում Priora-ն բախվել է մայթի եզրաքարերին և երկաթե սյուներին. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Մոլդովական փողոցում՝ թիվ 48 շենքի դիմաց, Lada Priora մակնիշի 20 MM 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, բախվել է մայթի եզրաքարերին և երկաթե մի քանի սյուների. տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մեքենան պատկանում է այլ մարդու, ով այն թողած է եղել արհեստավորի մոտ, իսկ մյուս վիրավորը հնարավոր է՝ հետիոտն լինի:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին