Կարևոր իրադարձություններ

Հայաստանի պետական պարտքի այսօրվա չափը վտանգավոր է, թե՞ ոչ (տեսանյութ)

26 Հունիս, 2017 16:42
Հայաստանի պետական պարտքի այսօրվա չափը վտանգավոր է, թե՞ ոչ (տեսանյութ)

Ազգային ժողովում այսօր «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կարճ ելույթից հետո լքեց քննարկումների դահլիճը, բայց մինչ այդ նշեց, որ կառավարությունը հետևողականորեն  շարունակում է աշխատանքերը ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հայտնած տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական պարտքը կազմել է 5,9 մլրդ ԱՄՆ դոլար: Նախարարը նման ցուցանիշը պայմանավորում է փոխարժեքի արժեզրկմամբ 2016-ին ՀՀ արտաքին կուտակային պարտքը կազմել է 910 մլն ԱՄՆ դոլար: Արամյանի խոսքով, եթե Հայաստանն արտաքին պարտք չվերցներ, ապա տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշներ կգրանցեր: 

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին