Կարևոր իրադարձություններ

ՌԴ փոխվարչապետը խոչընդոտներ չի տեսնում Թուրքիային զենք մատակարարելու հարցում

26 Հունիս, 2017 15:57
ՌԴ փոխվարչապետը խոչընդոտներ չի տեսնում Թուրքիային զենք մատակարարելու հարցում

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը հայտարարել է, որ  այժմ որևէ խոչընդոտ չկա Թուրքիային զենք մատակարարելու հարցում: Այդ մասին Ռագոզինn ասել է ռուսական « Sputnik» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ:

Դիմելով Թուրքիայի իշխանություններին՝ ասել է.

«Եթե թուրքերն ուզում են, թող գնեն: Գումարը վճարեք և մենք էլ կվաճառենք: Հույները գնում են զենք: Իսկ ռուսական ինքնաթիռները դեռևս օգտագործվում է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում: Աղֆաններն էլ  պանաջում են ԱՄՆ-ից,  որ վերջինս ռուսական ուղղաթիռներ գնի Աղֆանստանի բանակի համար»:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիան շարունակում է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել ռւսական արտադրության «S-400» հակաօդային պաշտպանության համակարգերի գնման շուրջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին