Կարևոր իրադարձություններ

«Հայկական զինուժը լիարժեք կարող է կանխել պատերազմը և հարկ եղած դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն»

26 Հունիս, 2017 15:19
 «Հայկական զինուժը լիարժեք կարող է կանխել պատերազմը և հարկ եղած դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն»

Ներկայում արցախա-ադրբեջանական սահմանին լարվածություն չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Առաջապահ ստորաբաժանումները լիարժեք տիրապետում են սահմանային իրավիճակին»,- ասաց նա:

Ադրադառնալով վերջերս շրջանառվող միջազգային և տեղական վերլուծությունների մասին, թե իբր Արցախի գլխին պատերազմի ամպեր են կուտակվում, Մովսես Հակոբյանը նշեց, որի չի կարող մեկնաբանել դրանք, քանի որ չի կարդացել:

«Զինված ուժերն ունեն իրենց վերլուծությունները, որոնք փաստում են, որ հայկական զինուժը լիարժեք կարող է կանխել պատերազմը և հարկ եղած դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն»,- ասաց նա:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին