Կարևոր իրադարձություններ

Թուրքիան 121 ինքնաթիռ, 7 բեռնատար և 2 նավ մատակարարում է իրականացրել դեպի Քաթար

26 Հունիս, 2017 14:25
Թուրքիան 121 ինքնաթիռ, 7 բեռնատար և 2 նավ մատակարարում է իրականացրել դեպի Քաթար

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիահաթ Զեյբեքչին անդրադարձել է մի շարք երկրների կողմից Քաթարի հետ հարաբերությունները խզելուց հետո այդ երկիր Թուրքիայի կողմից իրականացվող սննդամթերքի մատակարարումներին:

Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» Դենիզլի նահանգի տարածքային գրասենյակում տեղի ունեցած ժողովին Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրությամբ շարունակվում են տարբեր ճանապարհներով առաքումները դեպի Քաթար:

Զեյբեքչին նշել է, որ Քաթարի փաստացի մեկուսացման մեջ հայտնվելու անմիջապես հաջորդ օրը իրենք թուրքական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռներով սկսել են այն ապրանքների առաքումը, որոնց պահանջարկը եղել է արաբական երկրում:

«Այս պահի դրությամբ դեպի Քաթար 121 բեռնատար ինքնաթիռ, մեկ նաև ու 7 բեռնատար է մեկնել: Դրանից հետո ևս մեկ բեռնանավ է ճանապարհ ընկել: Այս պահի դրությամբ բեռնատար ինքնաթիռներով առաքումները նույնպես շարունակվում են»,- նկատել է Զեյբեքչին:

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը Քաթար ուղարկվող ապրանքների տեսակների վերաբերյալ մանրամասններ չի հաղորդել:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ մի շարք արաբական երկրներ և Մալդիվները հայտարարեցին Քաթարի հետ հարաբերությունները խզելու մասին: Իսկ Քաթարի հետ ցամաքային սահման ունեցող միակ երկիրը հանդիսացող Սաուդյան Արաբիան դադարեցրեց ցամաքային և օդային հաղորդակցությունը երկրի հետ: 

 

Լրահոս

Դիտել ավելին