Կարևոր իրադարձություններ

Թրամփը ցանկություն է հայտնել լիաֆորմատ հանդիպում ունենալ Պուտինի հետ

26 Հունիս, 2017 14:19
Թրամփը ցանկություն է հայտնել լիաֆորմատ հանդիպում ունենալ Պուտինի հետ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել լիաֆորմատ հանդիպում ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Ըստ աղբյուրների`Թրամփը ցանկանում է, որ հանդիպմանը ներկա լինեն նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Լինդսի Ուոլթերսը չի հաստատել Պուտինի և Թրամփի հնարավոր անձնական հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը:

«Այժմ այդ մասին ասելիք չունեմ»,- նշել է Ուոլթերսը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես հայտարարել է, որ Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստություններ դեռ չեն տարվում:  «Անհրաժեշտության դեպքում կհասցնենք: Խնդիրներ չեն լինի»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Գերմանիայում հուլիսի 7-ին նախատեսված «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում:  

 

Լրահոս

Դիտել ավելին