Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում Գևորգ և Գոհար Վարդանյանների պատվին հազվագյուտ ալմաստ է անվանվել

26 Հունիս, 2017 13:24
Ռուսաստանում Գևորգ և Գոհար Վարդանյանների պատվին հազվագյուտ ալմաստ է անվանվել

Ռուսաստանում խորհրդային հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների պատվին հազվագյուտ ալմաստ է անվանվել` անօրինական հետախուզության 95-ամյակին ընդառաջ: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:

Քարը յուրահատուկ է նրանով, որ բաղկացած է երկու սերտաճած ալմաստներից, ինչը հազվագյուտ երևույթ է բնության մեջ:

Գևորգ և Գոհար Վարդանյան ամուսինները Ռուսաստանի պատմության ամենալեգենդար հետախույզներից են: Գոհար Վարդանյանը հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 2013 թ. Գոհար Վարդանյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գևորգ Վարդանյան» գերատեսչական մեդալով։

Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են 1986 թ.։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992 թ.։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։

Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը Գևորգ Վարդանյանին հուշարձան է կանգնեցվել, որի հեղինակն է Անդրեյ Կովալչուկը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին