Կարևոր իրադարձություններ

«Այս երգի լեզուն՝ դլմկերենը կամ զազայերենը Հայկական լեռնաշխարհ է եկել միջնադարում» (տեսանյութ)

26 Հունիս, 2017 13:18
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
«Այս երգի լեզուն՝ դլմկերենը կամ զազայերենը Հայկական լեռնաշխարհ է եկել միջնադարում» (տեսանյութ)

Այս երգի լեզուն՝ դլմկերենը կամ զազայերենը Հայկական լեռնաշխարհ է եկել միջնադարում Իրանի մերձկասպյան Դեյլամ երկրամասից և այժմ էլ հնչում է Բարձր Հայքի տարածքներում: Դլմկերեն «Վա՜յ, հարսի՛կս» երգը և դրա բառերի՝ նվաստիս հընթացս հայերեն թարգմանությունը:

Աղջի՛կ, գնա՛նք, դե, աշուն ա,
Սրտիդ արունը գնում ա:
Վա՜յ, վա՜յ, վա՜յ հարսի՛կս,
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, սիրունի՛կս:

Գարնան կողմը կէթանք յայլեն,
Գիրկս առած քեզ՝ կքայլեմ: 
Վա՜յ, վա՜յ, վա՜յ հարսի՛կս,
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, սիրունի՛կս:

Մենք իրար հետ կաքավ դառանք,
Երգ ասեցինք ու լուռ սառանք: 
Վա՜յ, վա՜յ, վա՜յ հարսի՛կս,
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, սիրունի՛կս:

Մարդիկ իրանց գործը արին,
Իմն ու քոնը՝ մնաց սարին: 
Վա՜յ, վա՜յ, վա՜յ հարսի՛կս,
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, սիրունի՛կս:

 

Լրահոս

Դիտել ավելին