Կարևոր իրադարձություններ

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է

26 Հունիս, 2017 12:21
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 19-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 14-ամյա Թամարա Աթանեսյանը: 
Հունիսի 24-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Թ. Աթանեսյանը հայտնաբերվել է Կապան քաղաքում:

Նա ոստիկանությունում բացատրություն է տվել, որ հունիսի 19-ից մինչև հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է Կապան քաղաքում իր ծանոթի տանը:

Աղջիկը հանձնվել է ծնողներին:
Կատարվում է հետաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին