Կարևոր իրադարձություններ

Վարդան Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին

26 Հունիս, 2017 11:55
Վարդան Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, հունիսի 21-22-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 23-րդ նիստին: Հանդիպման ընթացքում ընդունվել է 25 որոշում՝ ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման ու հայտարարագրման առանձնահատկությունների և ԵՏՄ տարածք առանձին տեսակների ապրանքների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատման կիրառման կարգի վերաբերյալ:

Որոշումները վերաբերել են նաև մարդասիրական օգնություն համարվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության իրականացման կարգի օպտիմալացմանը: Նիստի ընթացքում դիտարկվել են ԵՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հիման վրա մաքսային ոլորտում առաջնահերթ ընդհանուր գործընթացներին միանալու, ինչպես նաև ԵՏՄ տարածք(ից) ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման և արտահանման հաշվառումը ու հսկողությունը ապահովող տեղեկատվական փոխգործակցության վերաբերյալ հարցեր:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը և նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը պարգևատրվել են Ղազախստանի Հանրապետության մաքսային ծառայության ստեղծման 25-ամյակին նվիրված հոբելյանական մեդալներով:

 

Լրահոս

Դիտել ավելին