Կարևոր իրադարձություններ

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 30 ՃՏՊ, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է

26 Հունիս, 2017 11:42
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 30 ՃՏՊ, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 23-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 22-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք: Բացահայտվել է գողության 21, խարդախության 5, խուլիգանության 2, ավազակային հարձակման և յուրացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին