Կարևոր իրադարձություններ

2016թ.-ի պետական պարտքը կազմել է 5,9 մլրդ ԱՄՆ դոլար. Վարդան Արամյան

26 Հունիս, 2017 11:50
2016թ.-ի պետական պարտքը կազմել է 5,9 մլրդ ԱՄՆ դոլար. Վարդան Արամյան

2016 թվականի պետական պարտքը կազմել է 5,9 մլրդ ԱՄՆ դոլար, «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը սա պայմանավորում է նաև փոխարժեքի արժեզրկմամբ:

«Փոխարժեքը շուրջ 17 տոկոս արժեզրկվել է, ինչը բերել է պարտքի աճի», - ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, ապա նախարարը նշեց, որ 2016-ին ՀՀ արտաքին կուտակային պարտքը կազմել է 910 մլն ԱՄՆ դոլար: Արամյանի խոսքով, եթե Հայաստանն արտաքին պարտք չվերցներ, ապա տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշներ կգրանցեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին