Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Ֆեթր սրբազան տոնի կապակցությամբ

26 Հունիս, 2017 11:11
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Ֆեթր սրբազան տոնի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին և ի դեմս նրանց՝ Իրանի բարեկամ ժողովրդին Ռամադանի ավարտն ավետող Ֆեթր սրբազան տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:

Սերժ Սարգսյանը նրանց մաղթել է նրանց քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ առաջընթաց և հետագա զարգացում բոլոր բնագավառներում:  

 

Լրահոս

Դիտել ավելին