Կարևոր իրադարձություններ

«Թրամփը պատասխան կտա մուսուլմանական երկրներում թափված ամեն կաթիլ արյան համար»

26 Հունիս, 2017 11:05
 «Թրամփը պատասխան կտա մուսուլմանական երկրներում թափված ամեն կաթիլ արյան համար»

 ԱՄՆ Օհայո նահանգի կառավարության որոշ կայքեր հարձակման են ենթարկվել ցանցահենների կողմից: Associated Press-ի փոխանցմամբ` վերջիններս կայքերում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանն աջակցող հաղորդագրություններ են տարածել:

Նահանգապետ Ջոն Քեյսիքի վարչակազմում հաստատել են, որ կայքերը ենթարկվել են ցանցահենային հարձակման։ Մասնավորապես, չարագործները կոտրել են հենց նահանգապետի, նրա կնոջ և նահանգային մի շարք դեպարտամենտերի կայքերը։

Ցանցահենների տեղադրած հաղորդագրություններում նշվել է, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատասխան կտա մուսուլմանական երկրներում թափված ամեն կաթիլ արյան համար։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին