Կարևոր իրադարձություններ

Թրամփը երկուշաբթի Սպիտակ տանը կընդունի Հնդկաստանի վարչապետին

26 Հունիս, 2017 01:14
Թրամփը երկուշաբթի Սպիտակ տանը կընդունի Հնդկաստանի վարչապետին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ղեկավարի պարտականություններն ստանձնելուց վեց ամիս անց Սպիտակ տանը կհուրընկալի Հնդկաստանի վարչապետ Նարդենդրա Մոդիին: CNN-ի փոխանցմամբ` հանդիպումը կայանալու է երկուշաբթի: 

Ինչպես նկատում է հեռուստաալիքը, Մոդին ներկայացնում է աշխարհի ամենաարագ զարգացող խոշորագույն տերություններից մեկի և այն շուկայի ներկայացուցիչն է, ուր ամերիկյան ընկերությունները ձգտում են հանել իրենց արտադրանքը: Թրամփի հետ հանդիպմանը կնախորդի մեկ այլ հանդիպում ԱՄՆ-ի մի շարք ընկերությունների տնօրենների հետ:

Նշվում է նաև, որ հարաբերություններն, այնուամենայնիվ, լարված են, և առաջնորդների բանակցությունները կարող առնչվել երեք հիմնական թեմայի` ներգաղթյալներին ու վիզաներին, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին և առևտրին:

 

Լրահոս

Դիտել ավելին