Կարևոր իրադարձություններ

Իսրայելը հարձակվել է սիրիական զորքերի դիրքերի վրա

25 Հունիս, 2017 22:31
Իսրայելը հարձակվել է սիրիական զորքերի դիրքերի վրա

Իսրայելական զորքերը հարձակվել են սիրիական հրետանու դիրքերի և զինամթերքով բեռնատարի վրա՝ ի պատասխան մի քանի արկերի, որոնք պայթել են Գոլանի բարձունքներում հրեական պետության կողմից վերահսկվող մասում։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամլո ծառայությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Սա արդեն երկրորդ սահմանային միջադեպն է երկու օրում։

Իսրայելական կողմից կորուստ չկա, պատասխան կրակի արդյունքների մասին դեռևս չի հաղորդվում։

 

Լրահոս

Դիտել ավելին