Կարևոր իրադարձություններ

Վրաստանում վթարված Երևան-Մոսկվա ավտոբուսն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել. նախարարություն

25 Հունիս, 2017 15:57
Վրաստանում վթարված Երևան-Մոսկվա ավտոբուսն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել. նախարարություն

Այսօր Վրաստանում վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում: Այն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: 

Ավտոբուսը պատկանում է «Ալբերտ տուր» ընկերությանը: 

Ընկերությունը մասնակցել է Երևան–Բրյանսկ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթին: Սակայն վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Այն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել։ 



 

Լրահոս

Դիտել ավելին