Կարևոր իրադարձություններ

Խնդրանք ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն պետք Միհրան Պողոսյանին

13 Հոկտեմբեր, 2015 13:42
Հեղինակ՝ Անկախ Հայաստան
Խնդրանք ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն պետք Միհրան Պողոսյանին

Խնդրանք ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն պետք Միհրան Պողոսյանին: (վստահ եմ Կարեն Քոչարյանը կների ինձ, որ իրա միտքը գողացել եմ)
Հարգելի պարոն Պողոսյան 
Վստահ եմ, որ հիմա գրում եմ բազմաթիվ հայերի անունից: Ես պրակտիկ մարդ եմ ու չեմ սիրում նենց բաներ խնդրել, որոնց իրականացումը վստահ եմ, որ անհնար է, դրա համար սենց թեթև բաների համար եմ գրում: 
Դուք (Ձեր ղեկավարած կառույցը էլի) ակտերի չմուծող վարորդների հաշվեհամարների վրա կալանք է դնում (դե ասում են օրենքի պահանջա դա, երևի ճիշտ են): 
Հիմա խնդրանքս՝ 
Շատերը ունեն վարկեր, ապառիկներ ու նմանատիպ ամսեկան պարտադիր վճարներ, որոնք գումարները հիմնականում պահում են հաշվեհամարների վրա (դե որ ձեռին չլինի չծախսեն էլի)... Խնդրում եմ Ձեզ հանձնարարել Ձեր կառույցի աշխատակիցներին կալանքի դնելուց առաջ բոլոր շահառուների գոնե զանգով տեղեկացնել դրա մասին ու նշեն պատճառը: Սա կօգնի, որ համ մարդը շատ արագ արձագանքի ու վճարի և հանկարծակիի չգա: 

Կանխավ շնորհակալ եմ:

 

Անկախ Հայաստան, ֆեյսբուք

 

Լրահոս

Դիտել ավելին