Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ՝ Էրեբունիում. հրազենային վնասվածքով 26-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել

25 Հունիս, 2017 09:49
Կրակոցներ՝ Էրեբունիում. հրազենային վնասվածքով 26-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել

Հունիսի 24-ին՝ մոտ ժամը 23.30-ին, Երևանում կրակոցներ են հնչել:

shamshyan.com –ի հաղորդմամբ՝ անհայտ անձը Էրեբունի վարչական շրջանում կրակոցներ է արձակել Ազատամարտիկների 4-րդ նրբանցքի 6-րդ տան ուղղությամբ` կրակելով պատուհանին: Կրակոցների արդյունքում նշված հասցեից ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ոստիկանության ծառայողական մեքենայով` թևի մասում ստացված հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանց են տեղափոխել 26-ամյա Վահագն Գրիգորյանին:

Ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին