Կարևոր իրադարձություններ

«Վիզայի վերացումը նպաստեց ՛՛վրացական փողերի՛՛ արտահոսքին»

24 Հունիս, 2017 23:54
Հեղինակ՝ Ալիկ Էրոյանց
«Վիզայի վերացումը նպաստեց ՛՛վրացական փողերի՛՛ արտահոսքին»

Պարզվում է՝ ԵՄ կողմից ս.թ. մարտի 28-ից Վրաստանի համար մուտքի արտոնագրի վերացումից հետո արդեն ավելի քան 20000 Վրաստանի քաղաքացի օգտվել է նշված արտոնությունից: Սակայն ուշագրավ է, որ բավականին գայթակղիչ և դրական այդ փոփոխությանը զուգահեռ մեծացել է նաև վրացական բանկերից հատկապես եվրոպական երկրներ կատարված փոխանցումների գումարային ընդհանուր չափը: Մասնավորապես մայիս ամսվա տվյալներով ավելի քան 43 մլն դոլար է ՛՛դուրս եկել Վրաստանից՛՛, ինչը ռեկորդային ցուցանիշ է անցած տարիների համեմատությամբ:

Վրաստանի ԿԲ նշված տվյալներով նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ այդ ցուցանիշներն ավելացել են շուրջ 50%-ով: Ի դեպ, վրաստանցի այցելուները հիմնականում նախընտրել են Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան:

 

Լրահոս

Դիտել ավելին