Կարևոր իրադարձություններ

Վարսերի աճին նպաստող ամենալավ միջոցը

26 Հունիս, 2017 00:00
Վարսերի աճին նպաստող ամենալավ միջոցը

Տնային պայմաններում վարսերի աճի խթանումն արդեն իրատեսական է: Ստորև կներկայացնենք մի միջոց, որը գործում է շատ ավելի լավ, քան շամպույնները կամ այլ դիմակներ, քանի որ բոլոր բաղադրիչները բնական են: Թույլ և վնասված վարսերի տիրուհիները կարող են հանգիստ շունչ քաշել: 3 ճաշի գդալ սոխի հյութ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ 3 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ 1 թեյի գդալ մեղր

Պատրաստումը Սոխն անցկացրու քերիչով, ապա քամիր

 

Ճզմիր կիտրոնի կեսը և խառնիր սոխի հետ: Ցիտրուսը կչեզոքացնի անցանկալի հոտը:

 

Լցրու ձեթը և կրկին խառնիր

Մեղրը ավելացրու և կրկին ուշադիր ամեն ինչ խառնիր

Խառնուրդը լցրու շշի մեջ և լավ թափահարիր

Վարսերի աճին նպաստող միջոցը պատրաստ է օգտագործման

 

Խառնուրդը քսեք վարսերի երկարությամբ և թողեք մեկ ժամ: Այնուհետև լվացեք ջրով և շամպույնով: Ջրի մեջ մի փոքր կիտրոնի հյութ լցրեք, որպեսզի տհաճ հոտից ազատվեք:

Այդ միջոցն օգտագործեք շաբաթական երեք անգամ և 10 օրից դուք կնկատեք դրական արդյունք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին