Կարևոր իրադարձություններ

Կախարդական խոսքեր՝ կենդանակերպի տարբեր նշանների համար

25 Հունիս, 2017 23:20
Կախարդական խոսքեր՝ կենդանակերպի տարբեր նշանների համար

Խոյ «Ուղղակի փայլուն է: Ես երբեք չեմ տեսել, որ ինչ-որ մեկը նման բան կարողանա անել» Նպատակասլաց, էներգիայով և մտահղացումներով Խոյը ցանկացած թիմի առաջնորդ է: Ուղղակի հիշեցրեք նրան այն մասին, որ նա միակն է այդպիսին:

Ցուլ «Ինչ գեղեցիկ է և զգացմունքային» Ոչ ոք երկրային գեղեցկությունն այնպես չի գնահատում, ինչպես դա Ցուլն է անում: Նա ամեն ինչի մեջ կարողանում է ունիկալ զգացմունքայնություն գտնել: Եթե նա ցանկանա ձեզ հետ կիսվել դրանով, ոչ մի տեպքում անուշադրության չմատնեք:

Երկվորյակ «Ի՞նչ ենք փորձելու հաջորդ անգամ: Ի՞նչ է գալիս քո մտքին» Երկվորյակները շարժման և նոր մտահղացումների աղբյուր են: Աջակցեք նրան ինչ-որ նոր, ունիկալ բան ստեղծելու հարցում և խորացեք դրա մեջ:

Խեցգետին «Կարող ենք այսօր տանը մնալ, ես համեղ ընթրիք կպատրաստեմ» Չնայած այն բանին, որ Խեցգետինն ինքն էլ է շատ սիրում պատրաստել, այնուամենայնիվ նրա սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով: Ինչքան շատ հոգատարություն եք ցուցաբերում նրա հանդեպ, այնքան շատ ուշադրություն է նա ձեզ նվիրում:

Առյուծ «Ես չեմ դադարում քեզանով հիանալ» Հավանաբար, ոչ ոք այնքան շատ չի սիրում հաջողություն և ուշադրություն իր անձի նկատմամբ, որքան Առյուծը: Մինչ դեռ ձեր հաճոյախոսություններն անկեղծ կլինեն, նա կշարունակի պաշտել ձեզ՝ իր միակ թագուհուն:

Կույս «Իմ համբերությունը չի հերիքում: Խնդրում եմ, օգնիր ինձ գլուխ հանել սրանից» Կույսը հանգստության մարմնավորում է, և պաշտում է անալիզի ենթարկել ցանկացած իրավիճակ: Չկա այնպիսի մի խնդիր, որ նա չկարողանա կլուծել: Կույսն ավելի երջանիկ է դառնում, երբ զգում են նրա օգնության կարիքը:

Կշեռք «Ինձ համար կարևոր է իմանալ քո կարծիքը» Կշեռքը համագործակցության, գործընկեր լինելու չեմպիոն է: Նրան հնարավորություն տվեք լինել կարևոր գործի մի մասնիկ, գործընկեր, և դուք կտեսնեք, թե ինչպես կսկսեն փայլել նրա աչքերը:

Կարիճ «Դու միակն ես, ում ես կարող եմ պատմել այդ մասին…» Կարիճը գնահատում է անկեղծությունն ու հարգանքը: Հենց դուք նրա հետ կիսվեք ձեր գաղտնիքով՝ դա կհուզի նրան, դուք այդպես կդիպչեք նրա սրտին, և նա կսկսի վստահել ձեզ ամբողջությամբ:

Աղեղնավոր «Ինչո՞ւ ուղղակի չհավաքենք մեր իրերը և մի տեղ գնանք» Նույնիսկ, եթե մոտ ժամանակներում ճանապարհորդություն նախատեսված չի՝ միայն դրա մասին միտքը կջերմացնի Աղեղնավորի սիրտը: Նա սիրում է արկածներ, այդ պատճառով էլ, ձեր ցանկության իրականացումը նպատակ կդառնա նրա համար:

Այծեղջյուր «Ոչ ոք չի կարող ավելին անել, քան դու» Այծեղջյուրը տիրապետում է ամբիցիաների, համբերության և պատասխանատվության հազվադեպ համադրությանը: Մի փոքր շողոքորթությունը նրա հասցեին, չի խանգարի, որպեսզի նա շարունակի ամեն ինչ անել ձեր երջանկության համար:

Ջրհոս «Մի գուցե պետք է ամեն ինչ այլ կերպ անե՞լ» Ազատատենչ Ջրհոսը միշտ առիթ է փնտրում ամբոխից առանձնանալու: Աջակցեք նրան նոր բան ձեռնարկելու հարցում, որ մինչ այդ ոչ ոք չի արել, և նա միայն ձերը կդառնա:

Ձուկ «Քեզ հետ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում» Այնպես արեք, որ Ձուկը մաքսիմալ զգացմունքային կապ զգա ձեր և իր միջև, այդ դեպքում նա միշտ ուժ կունենա ձեզ երջանկություն պարգևելու համար: 

 

Լրահոս

Դիտել ավելին